Հաղարծին` հայկական վանքային համալիր, գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա՝ Իջևանի լեռնաշղթայի անտառապատ հովտում։ Կառուցվել է 11-13-րդ դարերում։
Համալիրը բաղկացած է երեք եկեղեցուց, երկու գավթից, սեղանատնից և աղոթասրահներից։
Ամենահին եկեղեցին Սուրբ Գրիգորն է՝ կառուցված 11-րդ դարում։
Գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածին, կառուցվել է 1281 թվականին։
Սուրբ Ստեփանոս եկեղեցին՝ կառուցված 1244 թվականին, կառուցվածքով նման է Աստվածածնի եկեղեցուն, բայց ավելի փոքր չափերով։
Վանքի տարածքում կա նաև սեղանատուն`
կառուցված 1248 թվականին։
Այստեղ գտնվել է Բագրատունիների թագավորական դամբարանը, որի տապանաքարերից պահպանվել են Սմբատ և Գագիկ թագավորների անունները։